Մատչելի հղումներ

Արտանետումների նվազեցման կանխատեսում Չինաստնում


Germany G-7 Summit
Germany G-7 Summit

Չինաստանը ջերմոցային գազերի արտանետումներով զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում, այդուհանդերձ այն կգերազանցի ջերմոցային գազերի կրճատման չափը սպասվածից 5 տարի ավելի շուտ։

Համաձայն Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի զեկույցի համահեղինակ Ֆերգուս Գրինի, դա մասամբ պայմանավորված է Չինաստանի տնտեսական բարեփոխումներով:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ածխի օգտագործմումը Չինաստանում նվազել է: Այն կարող է նվազել նաև ապագա հինգ տարիների ընթացքում, իսկ 2020 թավականի սկսզբին ածուխի գործածման մակարդակը նույնիսկ ավելի կիջնի»:

Անկումը պայմանավորված է Չինաստանի տնտեսության դանդաղ բարեփոխումներով:

«Սա պայմանավորված է նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներով: Շատ կարեւոր բարեփոխումներ են Չինաստանում ոչ ածխային էներգիայի ստացման աղբյուրների զարգացումը, ինչպիսիք են գազը, վերականգնվող և միջուկային էներգիան»:

Գրինի կարծիքով Չինաստանում անցկացված բարեփոխումների շնորհիվ, հնարավոր կլինի խուսափել համաշխարհային ջերմացումից ավելի քան 2 աստիճանով, ինչը ՄԱԿ-ի թիրախի վերին սահմանն է:

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ այդ չափորոշիչը կամրագրվի համաշխարհային կլիմայի վերաբերյալ համաձայնագրում՝ դեկտեմբերին Փարիզում:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել կլիմայի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման գործում:

«Բոլոր «Մեծ յոթնյակի» երկրները աջակցում են իրականացնել արտանետումների նվազեցմանը ուղղված նպատակները: Մենք շարունակելու ենք կատարել մեր կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունները, որոնք կօգնեն զարգացող երկրներին անցում կատարել ցածր ածխածնային տնտեսությանը»:

«Մեծ յոթնյակի» ղեկավարները մինչեւ 21-րդ դարի վերջը հանածո վառելիքի օգտագործումից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն են հայտնել:

Սպասվող համաձայնությունը լավատեսորեն է դիտարկվում Փարիզյան հանդիպումից վեց ամիս առաջ: Սակայն բնապահպանների կարծիքով, աշխարհի զարգացած երկրների ղեկավարները պետք է իրենց կողմից ստանձնած պարտավորությունները գործողություններով համալրեն՝ անմիջականորեն զբաղվեն արտանետումների խնդիրներով եւ համապատասխան ներդրումներ կատարեն դեկարբոնացված համաշխարհային տնտեսություն ստեղծելու համար:

XS
SM
MD
LG