Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը


Սենատոր Ռոբերտ Մենենդես
Սենատոր Ռոբերտ Մենենդես
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 25 տարվա ընթացքում, առաջին անգամը լինելով, ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը՝ կոչ անելով Սենատին ընդունել այս հանցագործությունը եւ խրախուսելով նախագահին ապահովել, որ Ամերիկայի արտաքին քաղաքականությունն արտացոլի ամերիկյան փաստաթղերով գրանցված, դեռեւս անպատիժ մնացած ցեղասպանությունը

՝՝Այսօրվա քվեարկությունը հաստատում է ճշմարտության նկատմամբ Ամերիկայի նվիրվածությունը, հարված հասցնում ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի արշավին եւ հստակ ուղերձ հղում նախագահ Օբամային, որ նա պետք է վերջ դնի հանցագործությունը կոծկելու գործում Անկարայի հետ մեղսակցելու իր վարչակազմի քաղաքականությանը՛՛, ասել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ ՝՝Մենք շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովի նախագահ Մենենդեսին նրա հաստատակամ ղեկավարության համա, շնորհակալություն հայտնում մարդու իրավունքների պաշտպանության վառ օրինակ այս քվեարկությանն իրենց ձայնը տալու համար՛՛, ասել է նա։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունել է ձայների 12-ը 5-ի հարաբերությամբ։

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը իր հանձնաժողովում այս քվեարկությունն անցկացնելու մասին հայտարարել էր նախորդ օրը՝ Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողության ժամանակ։
՝՝Ինձ համար, բարի կամքի տեր յուրաքանչյուր մարդու համար կա պարզ մի ճշմարտություն, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Այն որեւէ այլ կերպ արտասանել չի լինի։ Այն հարկավոր է ճանաչել։ Եվ հաջորդ տարի, երբ լրանալու է Հայոց ցեղասպանության 1ՕՕ-րդ տարելիցը, չափազանց կարեւոր է, որ այս հարցում մենք առաջնորդենք միաջազգային համայնքում՛՛, ասել էր Մենենդեսը։
XS
SM
MD
LG