Մատչելի հղումներ

Քեսաբի խնդրի շուրջ մամուլի ասուլիս անցկացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի առջեւ


Քեսաբի խնդիրն` ԱՄՆ-ի Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:05:56 0:00

Մամուլի ասուլիսի ընթացքում

Քեսաբի խնդրի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մուտքի առջեւ երեքշաբթի օրը մամուլի ասուլիս անցկացրին ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Քոսթան, Աննա Էշուն, Ջուդի Չուն եւ Ֆրենք Փալոնը։ Նրանք կենտրոնացան այս գործողություններին Թուրքիայի մասնակցության փաստի վրա ու ներակայացրին իրադրությունը շտկելու համար իրենց տեսակետները։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ամերիկայի Հայ Դատի Հանձանխումբը։

՝՝Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում առնվազն 15Օ հազար մարդ է սպանվել, որոնցից մեկ երրորդը քաղաքացիական անձինք։ Սակայն ամենաշատն այստեղ տուժում են ազգային փոքրամասնությունները, հատկապես քրիստոնյաները, որոնց մի մասն աշխարհի հնագույն ժողովուրդներն են՛՛։ Այսպես իր խոսքը սկսեց կոնգրեսական Ադամ Շիֆը, օրինակ բերելով Քեսաբի հայության դեմ Թուրքիայի սահմանից Ալ Քաիդայի հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբերի կողմից իրականացված հարձակումները։

՝՝Սիրիայում 15Օ հազար զոհը մարդկային մերօրյա ողբերգություն է, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հարցերին ի պատասխան ասում է Ադամ Շիֆը։ ՝՝Մեր գործը, ասում է նա, այս իրողությունների մասին բարձրաձայն խոսելն է ու պահանջելը, որպեսզի պաշտպանվեն քաղաքացիական անձինք ու փոքրամասնությունները։ Չպետք է թույլ տալ Քեսաբի կրկնություն ապագայում՛՛։
Կոնգրեսականը վստահ է որ հայերը կվերադառնան Քեսաբ, եթե, ասում է նա, ՝՝ԱՄՆ-ը ու միջազգային համայնքը աշխատեն այս ուղղությամբ՛՛։

Կոնգրեսական Ջիմ Քոսթան կարծում է որ առաջնային խնդրիը պիտի լինի այն, որ Թուրքիան կրի պատասախանատվություն կատարվածի համար։ Կատարվածը, նրա խոսքերով, հանցագործություն է ընդդեմ մարդկության, ինչը պիտի դատապարտվի ԱՄՆ-ի ու միջազգային համայնքի կողմից։
Կոնգրեսական Բրեթ Շերմանը կարեւորում է Թուրիքայի դերն այս գործողություններում ճշտելու հանգամանքը, ՝՝պարզելու համար, թե ինչ աստիճանի է եղել այս երկրի մասնակցությունը եւ թե ինչպես է պատահում, որ Բաշար ալ Ասադի իշխանության դեմ ընդդիմությունը գործողությունների դիմում երկրի հյուսիսային հատվածներից։
՝՝Սիրաիան բազմամշակույթ երկիր է եւ չպետք է թույլ տանք, որ Թուրքիան կարողանա փոխել այն՛՛, ասում է կոնգրեակասնը ։ Իսկ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի այն հիշեցմը, թե Թուրքիան պաշտոնապես հերքում է Քեսաբի դեմ գործողություններում իր մասնակցության մասին մեղադրանքները, կոնգերականը պատասխանում է, որ հարգելով հանդերձ Թուրքիայի պաշտոնական աղբյուրները՝ իրենք հենվում են ՝՝ավելի ստույգ ու հավաստի տեղեկությունների, այն է՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության հաղորդած տվյալների վրա։
Կոնգրեսական Շերմանի խոսքերով, ԱՄՆ-ի Կոնգրեսը Պետդեպարտամենտից սպասում է մանրազննին եւ գաղտնի տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ալ Քաիդայի հետ կապեր ունեցող ծայրահեղական խմբավորումը կարողացել մուտք գործել Սիրիա՝ Թուրքիայի սահմանից ու իրականացրել ազգային մաքրազտում։
՝՝Միանալով իմ գործնըկերներին, ուզում եմ ասել, որ հնարավորինս ամեն ինչ անելու եմ, որ Քեսաբի խնդիրը բարձրացնի միջազգային մեծ աղմուկ, եւ որ ԱՄՆ-ի կառավարությունը բարձրացնի մեղավորների պատասխանատվության հարցը՛՛, իր ելույթում հայտարարեց Ջիմ Քոսթան։ ՝՝Պատմությունը կրկնվում է, եւ պիտի ամեն ինչ արվի նման կրկնությունը կասեցնելու համար՛՛, ասաց նա։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիշեցնում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուելի եւ Կոնգրեի հետաքննությունների հարցերով հանձանժողովի նախագահ Դայան ֆայնստայնի այն խոսքերը, որոնց համաձայն, ծայրահեղական ուժերի կողմից իրականացված հարձակման գործում իր դերն է ունեցել Թուրքիան։ ՝՝Ամերիկան, ասում է նա, չպիտի հանդուրժի նման գործունեություն ՆԱՏՕ-ի անդամ որեւէ դաշնակցի կողմից։ Իսկ թե հայերը մի օր կվերադառնան Քեսաբ թե ոչ , կախված է այն հանգամանքից թե ինչ քայլեր կիրակակացվեն ընդեմ Թուրքիայի դերի։ Եթե չլինի երաշխիք որ Թուրքիան հետագայում եւս չի կրկնի նման հարձակումներ, հայերն այնտեղ վերադառնալ չեն կարողանա՛՛։
Արամ Համբարյանի խոսքերով, օգնությունը քաղաքական, աշխարհքաղաքական ու այլ պատճառներով երբեմն չի տեղաբաշխվում հավասարաչափ։ ՝՝Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում հայ համայնքը մեծապես անտեսվել է միջազգային օգնություն ստանալու հարցում եւ այժմ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի հայ փախստականները ստանան համապատասխան օգնություն՛՛։
՝՝Նման իրողությունների մասին լսել եմ տատիս ու պապիս, ինչպես նաեւ ծնողներիս պատմածներից՛՛, ասում է ասորական ու հայկական ծագում ունեցող կոնգրեսական Աննա Էշուն։ ՝՝Ես շատ եմ ցավում, որ այսօր, երբ պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 1ՕՕ-րդ տարելիցը, պատմությունը կրկնվում է։ Մինչեւ հիմա ԱՄՆ-ը կարող էր անել շատ ավելին, որ չի արել։ Ու դրա համար ես հիասթափված եմ, դրա համար ես ամաչում եմ՛՛, ասում է կոնգրեսականը, ավելացնելով, որ այժմ պիտի լրացվի բացը, այլապես եթե այն անտեսվի, ապա կանտեսվեն նաեւ Ամերիկյան արժեքները։
XS
SM
MD
LG