Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան


Արտգործնախարար Դավութօղլուն կայցելի Հայաստան դեկտեմբերի 12-ին՝ մասնակցելու համար Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կայանալիք հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Ամեթ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքն ընդունել է Հայաստանի իշխանությունների հրավերը և կայցելի Հայաստան դեկտեմբերի 12-ին՝ մասնակցելու համար Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կայանալիք հանդիպմանը:

«Թուրքիան կազմակերպության հիմնադիրներից մեկն է: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլում, որտեղ Հայաստանը, որպես կազմակերպության անդամ, ներկայացուցիչ ունի: Ես ստացել եմ հրավերը և նախագահի հետ խորհրդակցելուց հետո որոշել եմ ընդունել այն» - ըստ հաղորդագրությունների ասել է Թուրքիայի արտգործնախարարը՝ Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս այցը կդառնա Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցը Հայաստան 2009 թվականից:
XS
SM
MD
LG