Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև


Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում նույնպես անցկացվել են հակակառավարական ցույցեր, որոնց համար դրդապատճառ էր դարձել սեպտեմբերի 9-ին հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երկուշաբթի օրը շարունակվել են բախումները հակակառավարական ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև: Ցուցարարները կրակի էին մատնել փողոցներում կառուցված բարիկադները, ինչին ի պատասխան ոստիկանության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել՝ փորձելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ:

Ստամբուլում կիրակի օրն անցկացված մի շարք համերգներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ, սակայն գիշերվա ժամերին մի խումբ ցուցարարներ սկսել էին կրակի մատնել բարիկադները՝ քաոսի վերածելով իրավիճակը:

Ցուցարարների և ոստիկանության հատուկ ուժերի միջև բախումներն արդեն վեցերորդ օրը շարունակվում են Թուրքիայի մեկ այլ քաղաքում՝ Անթաքյայում:

Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում նույնպես անցկացվել են հակակառավարական ցույցեր, որոնց համար դրդապատճառ էր դարձել սեպտեմբերի 9-ին հակակառավարական բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներից մեկի մահվան հանգամանքը:

Բախումներ Թուրքիայում. տեսանյութ
XS
SM
MD
LG