ՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնվել են այն քայլերի հարցում, որոնք Սիրիան պետք է իրականացնի՝ ապացուցելու համար, որ հրաժարվում է զանգվածային բնաջնջման իր զենքերից։ ՝՝Մենք համաձայնվել ենք, որ Սիրիան զենքերի մասին մանրամասն տեղեկություններ է ներկայացնելու մեկ շաբաթվա ընթացքում՛՛, ասել է Քերրին։ Ժնեւում անցկացված բանակցությունների երրորդ օրվա ընթացքում Քերրին ասել է, թե իրենք համաձայնվել են նաեւ, որ Սիրիան պետք է թույլ տա քիմիական զենքերի տեղանքներում սկսվեն անհապաղ ստուգումներ։
Հիշեցնենք, որ բանակցություններին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ում ու Արաբական լիգայում Սիրիայի հարցով դեսպանորդ Լախդար Բրահիմին։
Իր ամենշաբաթյա ուղերձում ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ՝՝որեւէ համաձայնություն պետք է հիմնված լինի որոշակի փաստերի վրա, որ Ասադի վարչակարգը ու Ռուսաստանը հավատարիմ են մնում իրենց խոստումներին։ Օբաման նորից է կրկնել, որ եթե դիվանագիտությունն այս անգամ էլ տապալվի, ԱՄՆ-ը ու միջազգային համայնքը ՝՝պետք է պատրաստ լինեն գործելու՛՛։