Մատչելի հղումներ

Կոլորադոյի ջրհեղեղն ավելի է ուժգնանում


colorado flood
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:49 0:00

ԱՄՆ-ի արեւմուտքում գտնվող Կոլորադո նահանգում ջրհեղեղն ուժգնացել է։ Միայն Բոուլդեր քաղաքից մի քանի հազար բնակիչ է տարհանվել։ Մոտ 2ՕՕ մարդ տեղափոխվել են ուղղաթիռներով, ճանապարհների անանցանելիության պատճառով։ Ջրհեղեղի արդյունքում մինչ այժմ չորս մարդ է զոհվել։ 172 այլոք անհետ կորած են։ Այս աղետը Կոլորադոյում սկսվեց, երբ այստեղ սաստիկ երաշտ էր, որին նախորդել էին անտառային լայնածավալ հրդեհները։ Ջրերի հոսքն այժմ սպառնում է բերքին։

Արհավիրքը դեռեւս ցույց չի տալիս ավարտվելու նշաններ, քանի որ այստեղ սպասվում հորդառատ նոր անձրեւներ, ինչի հետեւանքով նորանոր գետեր են դուրս գալու իրենց հուներից՝ ողողելով մի շարք քաղաքների փողոցներ։ Անձրեւները վերսկսվելու են շաբաթ օրը, սակայն ամենահորդառատները սպասվում են կիրակի։

Մեծաթիվ մարդիկ այս պահին կտրված են արտաքին աշխարհից եւ իշխանությունները դեռեւս չեն կարողանում ասել, թե երբ կլինի հնարավոր նրանց հասնելու համար։

XS
SM
MD
LG