Մատչելի հղումներ

Սիրիայի դեմ գործողությունները լինելու են շատ ավելի լայնածավալ


Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի, քան ենթադրվում էր նախապես:
Հարձակումը սկսելու են ռազմաօդանավերը` իրականացնելով հրթիռային ծանր հարվածներ, որից հետո սկսվելու են գրոհներ այն թիրախների ուղղությամբ, որոնք դուրս էին մնացել ընտրված թիրախների նախնական ցուցակից:
“Լոս Անջելես Թայմս”-ին բարձրաստիճան երկու սպաներ ասել են, որ Սպիտակ տունը խնդրել է ներկայացնել նախապես տրված 50 թիրախներից բացի եւս մի շարք թիրախների մասին տեղեկություններ:
Հարձակումները սկսվելու են մի քանի համազարկով, որից հետո սկսվելու է դրանց գնահատումը: “Այս ամենն իրականացվելու է 72 ժամվա ընթացքում”, ասել են սպաները:
Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ ընդունված վերջնական որոշման մասին նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես է գալու հատուկ ուղերձով:
XS
SM
MD
LG