Մատչելի հղումներ

Մոսկվայում անց են կացվում քաղաքապետի ընտրություններ


moscow elections
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Մոսկվայում այսօր անց են կացվում քաղաքապետի ընտրություններ։ Հավանականությունը մեծ է, որ կհաղթի Կրեմլի աջակցությունը վայելող ներկա քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Սակայն հակակոռուպցիոն հարցերով բլոգեր Ալեքսեյ Նավալնին իր մասնակցությամբ այս ընտրությունները վերածել է հետխորհրդային տարիների ընթացքում Ռուսաստանի ամենալարված պայքարարը։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Սոբյանինը կստանա ձայների ճնշող մեծամասնությունը, Նավալնիին թողնելով մոտ 2Օ տոկոսը։ Նավալնին, որին արգելել են հանդես գալ Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ, սկսել է արեւմտյան ոճի ընտրապայքար՝ մոբիլիզացնելով հազարավոր աջակից կամավորների։ Սոբյանինը՝ ընդհակառակը աշխատել է այս ընթացքում մնալ ստվերում ու զբաղվել Մոսկվան զարդարելու գործով։ Վերլուծաբանների խոսքերով, վերջինս փորձում է այդ եղանակով հիշեցնել ընտրողներին Կրեմլում իր ազատ մուտքի ու այնտեղից ֆինանսներ ստանալու իր հմտությունների մասին։

XS
SM
MD
LG