Մատչելի հղումներ

Սիրիայի ընդդիմությունը հիասթափված է Օբամայի որոշումով


Սիրիայի ընդդիմությունը հիասթափված է երկրի կառավարական ուժերին հարված հասցնելու քայլից հետ կանգնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը խոստացել է հարաձակումն իրականացնել միայն Կոնգրեսի կողմից հաստատվելուց հետո։

Ընդդիմության պաշտոնատար անձանց խոսքերով, հարվածներն ուշացնելու փաստը թույլ կտա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին վնասել ավելի մեծաթիվ քաղաքացիների։

Նախագահ Օբաման շաբաթ օրը հետաձգեց շատերի կողմից սպասված լայնածավալ հարձակումը, փոխարենն ասելով ամերիկացիներին, թե ինքը դրա համար սպասում է Կոնգրեսի հավանությանը։
Չնայած նախագահն ունի պատերազմ հայտարարելու իրավունք, սակայն Օբաման, իր խոսքերով, գտնում է, որ իր երկրում մինչ այդ հարկավոր են լուրջ քննարկումներ։

Շաբաթ օրն ավելի ուշ Օբաման պաշտոնապս դիմեց Կոնգրեսին Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու իր որոշումը հաստատելու համար։ Նա նաեւ հերքեց Սիրիայի տարածքի վրա ամերիկյան ցամաքային ուժեր տեղակայելու որեւէ գործողություն։

Կոնգրեսը պատրաստվում է հարցը քննարկել սեպտեմբերի 9-ին արձակուրդից վերադառնալուց հետո։
Արագ հարված հասցնելու քայլից Ամերիկայի հրաժարումից հետո Ֆրասնիան հայտարարեց, որ միայնակ չի կարողանա պատժել Ասադին՝ դառնալով Սիրիան ռմբակոծելու հարցում տարակուսանքի մեջ հայտնված Արեւմտյան վերջին պետությունը։

Օբաման հարձակումն առայժմ կասեցնելու մասին հայտարարությամբ շաբաթ օրը հանդես եկավ, երբ արդեն հարթված էր ուղին ամերիկյան զինուժի առաջ։ Հրամանի սպասելու դրությամբ իրենց տեղերում էին հրթիռակիր ռազմական նավերը։ Բացի այդ Սիրիայից արդեն հեռացել էին քիմիական զենքերի հարցով Դամասկոսում հետաքննչական աշխատանքներ իրականացրած ՄԱԿ-ի փոձագետները։

XS
SM
MD
LG