Մատչելի հղումներ

Երկրաշարժ Ալյասկայում


Ալյասկայում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժին հետեւել է 6 բալ ուժգնությամբ ավելի քան երեք տասնյան հետերկրաշարժային ցնցում։

Ալեուտյան կղզում տեղի ունեցած երկրշարժի հասցված վնասների մասին դեռեւս տեղեկություններ չկան։ Երկրաշարժն ամենաուժգինը զգացվել է Ատկայի ալեուտների 64 հոգանոց համայնքում, եւ ալեուտների ամենամեծ՝ 32Օ բնակիչ ունեցող Ադաք քաղաքում։

Երկրաշարժն առաջ չի բերել ցունամիի վտանգ, սակայն մասնագետներն այժմ ցանկանում են վստահ լինել, որ ցնցումը չի դարձել ստորջրյա ապարների տեղաշարժման պատճառ։

Երկրաբաններն ասում են, թե հետերկրաշարժային նոր ցնցումներ են սպասվում եկող մի քանի օրերին։ 7 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել ծովի հատակում, որտեղ իրար հետ են շփվում ու դեպի ավելի խորքը գնում երկրագնդի շերտերը։

XS
SM
MD
LG