Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը դեռեւս չի կայացրել Սիրիայի դեմ հարձակում իրականացնելու մասին որոշում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ հայտարարեց, որ դեռեւս չի կայացրել Սիրիային ռազմական հարված հասցնելու մասին որոշում։ Սակայն, նրա խոսքերով, ինքը քննարկում է Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք կիրառելու պատճառով այս երկրի դեմ ՝՝սահմանափակ ու նեղ գործողություններ՛՛։ Օբաման քիմիական զենքի կիրառումը մարտահրավեր է ու սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։
ԱՄՆ-ի նախագահն այս հայտարարությամբ հանդես եկավ Սպիտակ տանը բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում հրապարակվեցին հետախուզական տվյալներ, որոնց համաձայն քիմիական զենքերը կիրառվել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության կողմից։
ԱՄՆ-ի տվյալներով, անցյալ շաբաթ իրականացված հարձակման արդյունքում ավելի քան 14ՕՕ մարդ է զոհվել։
XS
SM
MD
LG