Մատչելի հղումներ

Եգիպտոսում հակակառավարական ուժերը շարունակում են բողոքի ցույցերը


Եգիպտոսի ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ շարժումը եւ ռազմական կառավարության դեմ դուրս ելած ցուցարարները որոշել են տարբեր քաղաքներում շարունակել ցույցերը, երբ բռնություններ կիրառելու մեղադրանքով իշխանությունները հայտնվել են միջազգային քննադատության ներքո։

Ներքին գործերի ժամանակավոր նախարար Նաբիլ Ֆահմին կիրակի օրը ցավ է հայտնել այն բանի համար, որ միջազգային համայնքը ՝՝լռություն է պահպանում ցուցարարների կողմից իրականացվող քրեական գործողությունների հարցում՛՛։

Իսկ երկրում իրադրությունն աստիճանաբար ավելի է սրվում, երբ ժամանակավոր կառավարությունը մտածում է արգելել ՝՝Մահմեդական եղբայրության՛՛ գործունեությունը Եգիպտոսում։

Իսլամիստ նախագահ Մուրսիին տապալած ռազմական ղեկավարության կողմից նշանակված կառավարությանն աջակիցներն իրենց հերթին երթեր են անցկացրել գիշերվա ընթացքում՝ անտեսելով Ալեքսանդրիա, Մինյա եւ Հելուան քաղաքներում ուժի մեջ մտած պարետային ժամը։ Նախորդ օրը անվտանգության ուժերի ու կառավարությանն աջակից ժողովրդի կողմից շրջափակման մեջ էր առնվել մայրաքաղաք Կահիրեի մզկիթներից մեկը։ Հակակառավարական ցույցերի մասնակիցները փորձել պատսպարվել Ռամզեսի հրապարակի ալ Ֆաթհ մզկիթում, սակայն լարված իրավիճակը բարեբախտաբար ավարտվել էր առանց մեծ կորուսների։
Կառավարությունն իր գործողություններն արդարացնում է դրանք ՝՝ահաբեկիչների դեմ ուղղված քայլեր՛՛ անվանելով։
Իշխանությունները հայտնել են ալ Քաիդայի ղեկավար Այման Զավահիրիի եղբորը՝ Սինայից գործող ջիհադիստ Մոհամեդ Զավահրիին ձերբակալելու փաստի մասին։

XS
SM
MD
LG