Մատչելի հղումներ

Լարված իրավիճակ է տիրում Եգիպտոսի մայրաքաղաքում


egypt israel
please wait
Embed

No media source currently available

0:00 0:02:41 0:00

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում լարված իրադրությունի է տիրում հակակառավարական հարյուրավոր ցուցարարների ու բանակային ուժերի միջեւ, ինչը սպառնում է նոր բախումներով։

Անվտանգության ուժերը Ռամզեսի հրապարակի մոտ գտնվող մզկիթում շրջապատել են ցուցարարներին, որտեղ նախորդ օրը բանակը կրակ էր բացել երկրի վտարված նախագահ Մոհամեդ Մուրսիի հազարավոր աջակիցների վրա։ Ամբոխը շաբաթ օրը հավաքվել է բողոքելու հարյուրավոր զոհերի համար։

Ուրբաթ օրվանից ի վեր քաղաքում շարունակվում է փոխհրաձգությունը, փողոցներում ամենուր տեղակայված են զրահապատ մեքենաներ, քաղաքացիներից շատերը կրում են ատրճանակներ, տարբեր հատվածներում վեր են խոյանում ծխի ամպեր։ Սակայն քաոսի վերջը չի երեւում, քանի դեռ Մահմեդական եղբայրություն շարժումը եւ բանակի կողմից հովանավորվող կառավարությունը տրամադրված են մարտական ու ցույց չեն տալիս փոխզիջման որեւէ նշան։


Այս պահին բռնություններ են տեղի ունենում երկրի նաեւ մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալեքսանդրիայում ու Իսմաիլիայում, որտեղ զորքերը կրակ են բացել հրասայլերից մեկի առջեւը կանգնած անզեն ցուցարարների ուղղությամբ։ Մահմեդական եղբայրությունը կոչ է անում իր աջակիցներին մեկ շաբաթ եւս շարունակել ցույցերը՝ բողոքելու համար ցուցարարների վրանային ճամբարի վրա բանակի կողմից իրականացված գրոհի դեմ։ Հիշեցնենք, որ բռնություններն այստեղ սկսվեցին հիմնականում այդ գրոհից հետո։

Սակայն բանակի կողմից նշանակված կառավարությունը ցույց չի տալիս նահանջի որեւէ նշան։ Այն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե ՝՝Եգիպտոսի բանակային ուժերը, ոստիկանությունն ու երկրի մեծ ժողովուրդը կանգնած են որպես մեկ բռունցք՝ ընդդեմ Մահմեդական եղբայրության ահաբեկչական դավադրության՛՛։

XS
SM
MD
LG