Ֆիլիպիններում նավի խորտակման արդյունքում 31 մարդ է զոհվել, 17Օ այլոց դեռեւս շարունակում են որոնել։ Լաստանավը խորտակվել է բեռնատար մի նավի բախվելուց հետո։ Խորտակման պահին լաստանավի վրա եղել են 715 ուղեւոր եւ անձնակազմի 116 անդամներ։ Դեպքը տեղի է ունեցել ափից 2 կմ հեռավորության վրա, երբ այն ուղեւորվում էր դեպի երկրի երկրորդ՝ Սիբու քաղաքը։
Ինչպես նավի ուղեւրոներն են ասում, հարվածը շատ ուժգին է եղել։ Նրանց խոսքերով, մի քանի հարյուր ուղեւոր դուրս են ցատկել, երբ ջուրը սկսվել է լցվել նավի մեջ։
Ուղեւորներից շատերն այդ ժամին քնած են եղել եւ դժվարությամբ են կարողացել մթության մեջ գտնել դուրս գալու ուղին։
Նավի մեջ եղել է մանկահասակ 58 երեխա եւ դեռեւս պարզ չէ, թե նրանցից քանիսն է փրկվել։ Ուղեւորներից մի քանիսն ասել են, թե ջրի երեսին տեսել են մեծաթիվ երեխաների դիակներ։
Լաստանավը սուզվել է բախումից հետո 1Օ րոպեի ընթացքում։