Մատչելի հղումներ

Բացահայտվել է մարդկային թրաֆիքինգի մեծ օղակ


traficking
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:40 0:00

Ֆրանսիայի ու Իսպանիայի ոստիկանությունները հաղորդում են, որ հայտնաբերել են մարդկանց անօրինական փոխադրումներով՝ թրաֆիքինգով զբաղվող մի հանցավոր օղակ ու երկու երկրներում սկսված շուրջկալների ընթացքում արդեն ձերբակալել են 75 կասկածյալների։

Կազմակերպությունը գտնվում է Չինաստանում, որն իր գործողություններն իրականացնելու նպատակով մասնաճյուղեր ունի Բարսելոնում, Մադրիդում ու Իսպանիայի եւ 6 քաղաքներում, ինչպես նաեւ Ֆրանսիայի տարբեր հատվածներում։ Պաշտոնատար անձինք ասել են, թե խբմերը չեզոքացնելու նպատակով հետաքննությունը սկսվել է երկու տարի առաջ։

Ոստիկանությունը հայտնում է, որ թրաֆիքինգով զբաղվող չինական կազմակերպությունը չինացիների է անօրինական եղանակներով տեղափոխել Եվրոպա ու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ըստ իշխանությունների, անօրիանական փախստականներից շատերը ստիպված դարձել են սեռական առեւտրի մաս։

Մարդկային անօրինական մեկ փոխադրում իրականացնելու համար կեղծ փաստաթղթեր կազմելու նպատակով չինական խումբը գանձել է 66 հազար դոլար։
Ոստիկանությունն առգրավվել է մեծ թվով կեղծ անձնագրեր։

XS
SM
MD
LG