Մատչելի հղումներ

Դեռեւս փակ է մնալու ամերիկյան միայն մեկ դեսպանատուն


Մերձավոր Արեւելքում, Ասիայում ու Ա ֆրիկայում ներկայումս փակ ամերիկյան 19 դեսպանատներից ու հյուպատոսարաններից 18-ը կիրակի օրը կվերաբացվեն։ Դեռեւս փակ է մնալու միայն Եմենի մայրաքաղաք Սանաայի դեսպանատունը, քանի որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակի խոսքերով, ՝՝դեռեւս կա դիվանագիտական այս հաստատության վրա ալ Քաիդայի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու վտանգ՛՛։

Այլ մի սպառնալիքի պատճառով Պակիստանի Լահորե քաղաքում գտնվող ամերիկյան հյուպատոսարանը եւս կմնա փակ։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, թե իրենք շարունակ վերագնահատում են Սանաայի ու Լահորեի դիվանագիտական առաքելությունների նկատմամբ առկա վտանգի չափը եւ դրանց վերաբացելու հարցը կախված է այդ գնահատականներից։ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե մտադիր է դիվանագիտական հաստատությունները փակ պահել մինչեւ մահմեդական սուրբ ամսվա՝ Ռամադանի ավարտը։

XS
SM
MD
LG