Մատչելի հղումներ

Ինտերպոլը հանդես է եկել նախազգուշական հայտարարությամբ


Ինտերպոլը շաբաթ օրը հանդես է եկել անվտանգության համաշխարհային տագնապի հայտարարությամբ՝ հորդորելով իր անդամներին լինել ավելի զգոն, քանի որ Իրաքի, Լիբիայի ու Պակիստանի մի շարք բանտերից մեծաթիվ փախուստների պատճառով հնարավոր են հարձակումներ աշխարհի տարբեր երկրներում։ Միջազգային այս գործակալությունն այժմ փորձում է պարզել, թե արդյոք այս բոլոր փախուստներն իրար հետ կապակցված են։ Ինտերպոլն ունի որոշ տեղեկություններ, որ փախուստների կազմակերպման մեջ մասնակցություն ունի ալ-Քաիդան։

ԱՄՆ-ը ուրբաթ օրն էր նախազգուշացրել իր քաղաքացիներին աշխարհի տարբեր երկրներում ալ Քաիդայի կողմից նրանց դեմ նոր հարձակումներ սկսելու հնարավորության մասին։ Նույն մտահոգությամբ էր ԱՄՆ-ի արտգործնախարարությունը որոշել մի քանի օրով փակել 22 երկրներում իր դեսպանատներն ու հյուպատոսարանները։ Մեծ Բրիտանիան իր դեսպանատունն է փակել Եմենում։ Ֆրանսիան նույնպես որոշել է կիրակի ու երկուշաբթի օրերին իր դեսպանատունը փակ պահել այս երկրում։ Հիշեցնենք, որ մահմեդական երկրներում կիրակի օրը համարվում է աշխատանքային։
Բանտերից զանգվածային առաջին փախուստն իրականացվել էր հուլիսի 22-ին Իրաքի Աբու Ղրաիբի բանտում, որտեղից խույս էր տվել մոտ 5ՕՕ կալանավոր։ Ավելի քան 11ՕՕ կալանավոր փախուստի էր դիմել հուլիսի 27-ին Լիբիայի Բենղազիի բանտից։ Պակիստանում հուլիսի 31-ի զանգվածային փախուստը տեղի էր ունեցել Թալիբանի կողմից իրականացված գործողույթան արդյունքում։

XS
SM
MD
LG