Մատչելի հղումներ

Մեծաթիվ զոհեր՝ Պակիստանի շուկաներից մեկում


Պակիստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, երկրի հյուսիսարեւմուտքում իրականացված ռմբային երկու հարձակումների արդյունքում առնվազն 57 մարդ է զոհվել։ Փարաչինարի քաղաքային շուկայում տեղի ունեցած պայթյուններից մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մի քանի տասնյակ մարդ։

Պայթյունները տեղի են ունեցել երեկոյան ժամերին, երբ շուկայում սովորաբար խտանում են ժողովրդի շարքերը, քանի որ մահմեդական սուրբ ամսվա՝ Ռամադանի այս օրերին ամբողջ օրը պաս պահելուց հետո, մարդիկ սկսում են գնումներ կատարել՝ երեկոյան ժամերին ճաշելու համար։
Ոստիկանության տվյալներով, ռումբերից մեկը պայթել է այստեղ գտնվող մի մոտոցիկլի մեջ, որին քիչ անց հաջորդել է մյուսը։

XS
SM
MD
LG