Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան նշում է զինադադարի 6Օ-րդ տարին


korea
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:01 0:00

korea

Հյուսիսային Կորեան այսօր նշում է Կորեական պատերազմի զինադադարի ստորագրման 6Օ-րդ տարին՝ Կիմ Իլ Սունգի անվան հրապարակում ծանր տեխնիկայի ցուցադրմամբ զինվորական շքերթի անցկացումով։
Հյուսիսային Կորեան զինադադարի ստորագրումը համարում է իր հաղթանակը եւ ամեն տարի այս օրն անցկացվող շքերթով փորձում աշխարհին ցույց տալ իր հզորությունը ու նոր պատերազմ սկսվելու դեպքում իր բարձր պատրաստականությունը։ Այս երկրի բանակի քաղբյուրոյի ղեկավար Չոե Ռիոնգ Հաեն, դիմելով ժողովրդին, ասել է, թե ՝՝բանակը ու ժողովուրդը կոմունիստական կուսակցության գլխավորությամբ անպայման իրականացնելու են 195Օ-ականների հերոսների երազանքները՛՛։

Այսօր արդեն 8Օ-9Օ տարեկան վետերանները, որոնք շքերթն անցան ռազմական բեռնատար ավտոմեքենաների մեջ նստած, Հյուսիսային Կորեայում համարվում են ազգային հերոսներ, ովքեր, իշխանությունների խոսքերով, 195Օ թվականին Հարավային Կորեա ներխուժում իրականացնելուց հետո իրենց երկիրը փրկել են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ՄԱԿ-ի զորքերի դեմ սկսված պատերազմում։ Հյուսիսային Կորեայում Ամերիկային են դատապարտում պատերազմ սկսելու մեջ։ ԱՄՆ-ը, որի հետ Հյուսիսը չունի դիվանագիտական հարաբերություններ, համարվում է թշնամի պետություն։
Շքերթի ժամանակ էլ, հրասայլերի ու ռազմական ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ վանկարկվում էին ՝՝Ոչնչացնել ԱՄՆ-ի կայսերական ագրեսորներին՝ կորեացի ժողովրդի արյունարբու թշնամուն՛՛ բառերը։

Շքերթի ժամանակ հրապարակով անց է կացվել նաեւ բալիստիկ հրթիռներ տեղափոխող 16 ռազմական մեքենա։ Բանակի հրամանատարներն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակցին ասել են, թե այս հրթիռներն ունեն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան Հավայի նահանգին հարվածելու կարողություն։
Երկրի երրորդ սերնդի ղեկավարը հանդես չի եկել շքերթին հղված ուղերձով։ Շքերթի ընթացքում նրա կողքին է նստած եղել Չինաստանի փոխնախագահ Լի Յուանչաոն։

XS
SM
MD
LG