Մատչելի հղումներ

Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ կարծես վերսկսվում են խաղաղության բանակցությունները


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավաստիացրել է իր կառավարությանը, որ պաղեստինյան իշխանությունների հետ բանակցություններում ձեռքբերված որեւէ համաձայնություն դրվելու է համաժողվրդական հանրաքվեի։ Նա այս հայտարարությամբ հանդես եկավ, երբ ԱՄՆ-ի հովանավորությամբ կայացվեց Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղության բանակցությունները վերսկսելու մասին համաձայնություն։ Նեթանյահուն իր նախարարների ասել է, թե այս գործընթացը հեշտ չի լինելու, սակայն նաեւ՝ հույս հայտնել, որ հանդիպումները կլինեն գործնական ու կտան արդյունք։

Հիշեցնենք, որ խաղաղության բանակցությունները դադարել էին 2Օ1Օ թվականից, երբ կողմերը փակուղի էին մտել սահմաններին, անվտանգությանը, փախստականներին ու հրեական նոր թաղամասերին առնչվող խնդիրների պատճառով։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե չնայած որոշ տարաձայնությունների, Իսրայելի ու պաղեստինցիների պաշտոնատար անձինք եկող շաբաթվա ընթացքում ժամանելու են Վաշինգտոն։

Իսրայելը նախորդ օրը հայտարարել էր, թե բանակցությունները վերսկսելու նպատակով պատրասվում է բանտերից ազատ արձակել պաղեստինցի մի շարք կալանավորների։

XS
SM
MD
LG