ԱՄՆ-ի լատինամերիկյան թաղամասերից մեկում սեւամորթ մի պատանու սպանած Ջորջ Զիմերմանին Ֆլորիդայի դատարանում արդարացնելու որոշումից հետո երկրի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացնում՝ պահանջելով դաշնային հետաքննություն։
Ամերիկայի քաղաքացիական իրավունքների պաշտպան Ալ Շարփթոնի Ազգային գործողությունների ցանց կազմակերպությունը միաժամանակյա ցույցեր է կազմակերպել ԱՄՆ-ի 1ՕՕ քաղաքների կառավարական շենքերի առջեւ։
Նյու Յորքի երթին են միացել նաեւ Բիոնսեն ու նրա ռեփփեր ամուսին Ջեյ Զին։
Այս ցույցերը շարունակությունն են բողոքի այն ակցիաների, որոնք սկսվել են դատարանում հուլիսի 13-ին կայացված դատավճռից հետո։ Հիշեցնենք, որ դատարանն ընդունել էր, որ Զիմերմանը 17-ամյա Մարթին Թրեյվընին կրակել էր ինքնապաշտպանության պատճառով, երբ սեւամորթ Մարթինը, նրան վայր նետելով, սկսել էր գլուխը երկու ձեռքերով հարվածել գետնին։