Մատչելի հղումներ

Ծաղիկներ Բրուս Լիի համար


Մարտական մարզաձեւի առասպելական հերոսի անուն վաստակած Բրուս Լիի ընտանիքի անդամները նրա սիրահարների հետ միասին նշեցին քունգ ֆուի աստղի մահվան 4Օ-րդ տարելիցը։

Հոնկոնգում Լիի ավագ քույրը միացավ մարզաձեւի ու այս մարզիկի սիրահարներին, ովքեր Վիկտորիայի նավահանգստային քաղաքում ծաղիկներ դրեցին այստեղ կառուցված նրա հուշարձանի մոտ։

Լին ծնվել էր ԱՄՆ-ում, սակայն՝ դաստիարակությունը ստացել Հոնկոգնում։ Նա վախճանվել էր 32 տարեկան հասակում՝ ուղեղի վրա առաջացած այտուցման պատճառով։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի կինոնկարը՝ ՝՝Մտիր վիշապի մեջ՛՛ ֆիլմն էկրաններ բարձրացավ 1973 թվականին՝ նրա մահից մի քանի օր անց ու վաստակեց համաշխարհային ճանաչում։

XS
SM
MD
LG