Մատչելի հղումներ

Սենատոր Մենենդեսը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Սամանթա Փաուերի դիրքորոշումը


Menendez on Armenian Genocide
please wait

No media source currently available

0:00 0:01:01 0:00

Menendez on Armenian Genocide

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, բացելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Սամանթա Փաուերի թեկնածության հաստատման հարցով նիստը, հայտարարել է, թե ինքը ՝՝խորապես գնահատում է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նրա սկզբունքային դիրքորոշումը։

Նիստի ժամանակ Մենենդեսը նշել է. ՝՝Դուք Ձեր սկզբունքային ու հաստատուն ձայնն եք ունեցել
մարդու իրավունքների պաշտպանության հարցում եւ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների դեմ պայքարում՛՛։ Նա հույս է հայտնել, որ այս պաշտոնում Փաուերի հաստատվելու դեպքում այդ ձայնը կլսվի նաեւ ամբողջ աշխարհում ու ավելացրել, որ ինքն անձամբ մեծապես է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Փաուերի սկզբունքային դիրքորոշումը ու հիշեցրել 2ՕՕ7 թվականին ՝՝Time՛՛ ամսագրում նրա կողմից գրված հետեւյալ խոսքերը. ՝՝Թուրքիայի հետ կայուն, պտղաբեր ու 21-րդ դարին համապատասխան հարաբերություններ չի կարելի կառուցել ստի վրա՛՛ ու ավելացրել, որ ինքը լիովին համաձայն է այդ մտքին։

Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Մենենդեսը նաեւ շեշտել է, թե մարդկության դեմ նոր հանցագործություններ թույլ չտալու նպատակով անցյալից դասեր քաղելու մասին Փաուերի խոսքերը լիովին համապատասխանում են ԱՄՆ-ի նախագահի կողմից հաստատված Բռնությունները կանխարգելող խորհրդի կազմում Փաուերի դերին։

՝՝Ես համաձայն եմ, որ հարկավոր է ճանաչել ու ընդունել անցյալը, հասկանալ, թե ինչպես եւ ինչու են տեղի ունենում ոճրագործություններ, որպեսզի իրականություն դառնա եւ ուժի մեջ մտնի ՝՝այլեւս երբեք՛՛ բառերի իմաստը, հայտարարել է Սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
XS
SM
MD
LG