Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հետաքննիչները փորձում են պարզել հարավկորեական օդանավի կործանման պատճառները


ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի միջազգային օդանավակայան է ժամանել երկրի Ազգային փոխադրամիջոցների անվտանգության խորհրդի հետաքննչական մի խումբ, պարզելու համար հարավկորեական ՝՝Ասիանա Էըրլայնս՛՛ ընկերությանը պատկանող օդանավի վթարի պատճառները, ինչի արդյունքում շաբաթ օրը երկու մարդ էր զոհվել։ Հարավային Կորեայի փոխհյուպատոսն ասել է, թե երկու զոհերը եղել են 16-ամյա չինացի աշակերտներ։

Աղետից հետո տասնյակ ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Սակայն ինչպես ուղեւրոներն են ասում, չնայած քաոսային իրավիճակին, Շանհայից դեպի Սեուլ թռչող օդանավից մարդիկ շատ արագ են դուրս եկել ու բեկորների վրայից անցել մինչեւ օդանավակայանի փրկարարական խմբերի ժամանումը։

Աղետի պատճառները դեռեւս ճշտված չեն, սակայն ինչպես ԱՄՆ-ի դաշնային հետաքննիչներն են ասում, իրենք այժմ փորձում են պարզել, թե արդյոք օդանավը վայրէջքի ժամանակ չի հարվածել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցը թռիչքուղուց պաշտպանող պատնեշին։ Նրանց խոսքերով, ահաբեկչության նշաններ չկան։

Ինչպես ուղեւորներից մի քանիսն են ասել, օդանավը թռչում էր շատ ցածր բարձրությամբ։ Նրանց խոսքերով, մինչեւ ուժեղ հարվածը օդաչուն նորից միացրել է շարժիչները՝ փորձելով նորից վեր բարձրացնել օդանավը։ Սակայն ինչպես նախկին օդաչու ու անվտանգության հարցերով փորձագետ Արնոլդ Ռայներն է ասել, եթե օդանավը ժամանակից շուտ դիպչեր գետնին, կամ նախքան թռիչքուղուն հասնելը, անպայման կպոկվեին օդանավի անիվները ու օդանավի պոչը շատ ավելի մեծ ուժով կհարվածեր գետնին, ինչի հետեւանքով զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ կլիներ։

XS
SM
MD
LG