Արեւմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի գլխավոր ընդդիմադիր խումբն ընտրել է նոր ղեկավար։ Ինչպես Սիրիայի Ազգային դաշինքի խոսնակն է ասել, Թուրքիայում անցկացված քվեարկության արդյունքում խմբավորման նախագահի պաշտոնում է ընտրվել Ահմեդ ալ-Ջարբան։
Ջարբայի ընտրությունից մեկ օր առաջ Սիրիայի կառավարական ուժերը լայնածավալ գրոհներ էին իրականացրել Դամասկոսում ու Հոմսում գտնվող ապստամբ ուժերի դեմ։ Ու ինչպես խոսնակն է ասել, Հոմսում ծայրահեղ իրադրության պատճառով դաշինքի նորընտիր նախագահը ելույթով հանդես չի գա, սակայն լրագրողների հետ հանդիպում կանցկացնի մի քանի օր հետո։
Սիրիայի Ազգային դաշինքն առանց ղեկավարի էր մնացել մարդ ամսից ի վեր, երբ առաջընթաց գրանցելու անկարողության մեջ դաշինքին մեղադրելուց հետո, հրաժարական էր տվել նախկին ղեկավար Ահմեդ Մոազ ալ Խաթիբը։