Մատչելի հղումներ

Բոլիվիան նույնպես պատարաստ է Սնոուդընին տալ ապաստան


bolivia
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:28 0:00

bolivia

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ասել է, թե ինքն ապաստան կտա ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից, այժմ ԱՄՆ-ում լրտեսության մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդընին, եթե վերջինս դիմի նման խնդրանքով։

Այսպիսով, Մորալեսը դարձավ լատինամերիկյան երրորդ երկրի ղեկավարը, ովքեր հայտնել են Սնոուդընին ապաստան տրամադրելու պատրաստակամություն։ Նման հայտարարություններով էին ավելի վաղ հանդես եկել Վենեսուելայի եւ Նիկարագուայի նախագահներ Նիկոլաս Մադուրոն եւ Դանիել Օրտեգան։

Սնոուդընն ապաստան խնդրելու դիմումներ է ներկայացրել ավելի քան 2Օ երկրների, սակայն դրանց մի մասը մերժել են նրա խնդրանքը, մյուս մասը՝ հայտարարել, թե դիմումը նա պետք է ներկայացնի իրենց երկրներում կամ էլ՝ դեսպանատներում։

XS
SM
MD
LG