Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում իրադրությունը մնում է լարված, երբ իշխանությունից բանակի միջամտությամբ վտարված նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի աջակիցներն ու ընդդիմադիրները կուտակված են մնում քաղաքի տարբեր հատվածներում՝ նախորդ օրվա բախումներից հետո, որոնց զոհ էր գնացել առնվազն 3Օ մարդ։
Կահիրեի կենտրոնում թափված են մնում բախումների ժամանակ իրար կողմ նետված քարերն ու ծանր այլ առարկաներ։
Ուրբաթ օրվա բախումները սկսվել էին, երբ Մորսիի հազարավոր աջակիցներ դուրս էին ելել փողոցեր՝ բողոքելու համար իշխանությունից նրան բանակի ուժով հեռացնելու փաստի դեմ։ Հակադիր խմբերը բախվել էին Կահիրեում ու երկրի մի շարք այլ քաղաքներում, իրար դեմ նետելով քարեր ու հրավառ նյութեր։ Զոհերից բացի նաեւ գրանցվել է 1ՕՕՕ վիրավոր։
Բանակը Մորսիին ու նրա ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ շարժման առաջնորդներին ձերբակալել էր չորեքշաբթի օրը՝ կասեցնելով սահմանդրության ուժը ու հրահանգել նոր ընտրությունների անցկացում։ Բանակն իր այս քայլերը բացատրում է համաժողովրդական ապստամբության հնարավորությունը կասեցնելու կարեւորությամբ։ Իսկ Մորսիի աջակիցները կատարվածն անվանում են ռազմական հեղաշրջում։
Եգիպտոսի ընդդիմությունը երկրում ժողովրդավարական եղանակով ընտրված առաջին նախագահ Մորսիին մեղադրում է Հոսնի Մուբարաքին տապալած 2Օ11 թվականի հեղափոխությանը դավաճանելու մեջ։
ՄԱԿ-ը եւ ԱՄՆ-ը հորդորել են Եգիպտոսի բնակչությանը գտնել խնդրի խաղաղ կարգավորման եղանակը ու հրաժարվել բռնություններից։