Մատչելի հղումներ

Ուժեղ գրոհներ՝ ընդդեմ Սիրիայի ապստամբ ուժերի



Սիրիայի կառավարական ուժերն օդային ուժեղ գրոհներ են իրականացրել Դամասկոսի արվարձաններում։ Բախումներ են տեղի ունեցել մայրաքաղաքի մոտ, ինչպես նաեւ երկրի կենտրոնական հատվածում գտվող Հոմս քաղաքում։

Այս օրերին, երբ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ կառավարական ուժերը շարունակում են ուժեղ ու կազմակերպված գրոհներ ընդդեմ ապստամբների, Հոմս քաղաքը դարձել է լայնածավալ ռմբակոծությունների թիրախ։ Օդային հարձակումներ են իրականացվել նաեւ Ռիիֆ Դիմաշքի գավառում, որոնց արդյունքում ապստամբները տվել են մեծաթիվ զոհեր։
ՄԱԿ-ի հաշվարկներով, ավելի քան երկու տարի առաջ Սիրիայում սկսված քաղաքացիական այս պատերազմին զոհ է գնացել 93 հազար մարդ։ Սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, զոհերի թիվն արդեն երկու շաբաթ է անցել է 1ՕՕ հազարը։

XS
SM
MD
LG