Մատչելի հղումներ

Եգիպտոսը պատրաստվում է ՝՝վճռական պայքարի՛՛


egypt
please wait
Embed

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակում են հավաքվել նախագահ Մոհամեդ Մորսիի ընդդիմադիրներն ու աջակիցները, որոնք պատրաստվում են զանգվածային ցույցեր անցկացնել ընդդեմ ու ի պաշտպանություն նախագահի, առաջ բերելով մտավախություն, որ դրանք կարող են վերածվել մահաբեր բախումների։

Թափահարելո Եգիպտոսի դրոշներ՝ հազարավո ցուցարարներ վանկարկում էին ՝՝էրհալ՛՛, թարգմանաբար՝ ՝՝հեռացիր՛՛ բառը։

Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում իսլամիստ ղեկավարի հազարավոր աջակիցներ հավաքվել են նախագահական պալատի մոտ։ Նրանցից ոմանք կրում են տնային պայմաններում պատրաստված զենքեր ու շինարարական գլխարկներ, վահաններ ու մահակներ։

Մորսիի դեմ ու նրա աջակից խմբերը հավատացած են, որ կիրակի օրվա ցույցերը որոշիչ են լինելու այս կամ այն կողմից համար։ Մինչ այժմ տեղի ունեցած նախկին բախումների արդյունքում առնվազն 8 մարդ է սպանվել՝ հիմնականում Նեղոսի դելտայի շրջակայքում գտնվող քաղաքներում ու ծովափնյա Ալեքսանդրիայում։

Այսօր լրանում է նախագահի պաշտոնում Մորսիի պաշտոնավարման առաջին տարին։

XS
SM
MD
LG