Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Եգիպտոսին է դիմում խաղաղության կոչով


egyt
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:42 0:00

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը մեծ տագնապով է հետեւում Եգիպտոսում ուժգնացող քաղաքական ապստամբությանը, երբ նախագահ Մոհամեդ Մորսիի ընդդիմադիրները դուրս են ելել փողոցներ՝ պահանջելով նրա հրաժարականը։

Պրետորիայում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքըբ Զումայի հետ անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ Օբաման ասել է, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Եգիպտոսում որեւէ փոփոխություն իրականացնելու խաղաղ եղանակները։
՝՝Կոչ եմ անում, որ կողմերը դատապարտեն բռնությունները ու հեռու մնան բախումներ հրահրելու քայլից՛՛, ասել է Օբաման ու ավելացրել, թե հարկավոր է, որ ընդդիմությունն ու Մորսին սկսեն խնդիրները լուծելու նպատակով կառուցողական բանակցություններ։

Տեղից ստացված հաղորդագրությունների համաձայն, կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջեւ սկսված բախումների ընթացքում առնվազն 9 մարդ է զոհվել, հարյուրավոր այլոք՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Սպանվածների մեջ է ամերիկացի մի ուսանող, որին դանակահարել են, երբ վերջինս լուսանկարահանում էր Ալեքսանդրիա քաղաքի բողոքի ցույցերը։ Նրա ծնողներն ասել են, թե իրենց զավակը սիրում էր այս երկրի մշակույթն ու այստեղ էր անցկացնում ամառային արձակուրդները՝ Ալեքսանդրիայում դպրոցականներին անգլերեն դասավանդելով։

Եգիպտոսի ընդիիմությունը Մորսիին ու նրա Մահմեդական եղբայրություն շարժմանը մեղադրում է աշխարհիկ իրավունքներից մարդկանց զրկելու փորձերի մեջ։ Ակտիվիստները ծրագրում են հակակառավարական զանգվածային ցույցեր սկսել կիրակի օրը մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակում, երբ լրանում է նախագահի պաշտոնում Մորսիի պաշտոնավարման առաջին տարին։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Մորսիի վարած քաղաքականության դեմ բողոքելով, հրաժարական են ներկայացրել երկրի խորհրդարանի վերին պալատի 8 անդամներ։

XS
SM
MD
LG