Մատչելի հղումներ

Հասան Ռոուհանին հավատացած է, որ Իրանը կողմ է մեծ փոփոխությունների


Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Հասան Ռոուհանին ասել է, թե այս ամիս անցկացված նախագահական ընտրությունների արդյունքն ապացուցում է, որ եկել է փոփոխության ժամանակը ու կրկնել, որ ինքը հավատարիմ է մնալու արտաքին աշխարհի հետ չափավոր ու կառուցողական քաղաքականություն վարելու մասին տրված խոստումներին։

Ռոուհանին ասել է, թե նման քաղաքականության շնորհիվ կմեղմանան Իրանի ու Արեւմուտքի միջեւ լարված հարաբերությունները եւ գուցե խրախուսեն երկրի կառավարող կրոնական ղեկավարությանն՝ ավելի ճկուն մոտեցումներ ցուցաբերելու միջուկային ծրագրի հարցում։

Նա խոստացել է ավելի անկեղծ լինել միջուկային հարցերում՝ միեւնույն ժամանակ կարծրդիրքայինների նման մերժել ուրանի հարստացման գործընթացը կանգնեցնելու կոչերը։ Նա հավատացած է, որ հնարավոր է գալ այնպիսի համաձայնության, որը թույլ կտար մահմեդական այս հանրապետությանը շարունակել ուրանի հարստացման աշխատանքները՝ միեւնույն ժամանակ վստահեցնելով Արեւմուտքին, որ այստեղ իրոք չկա միջուկային զենք արտադրելու նպատակ։

XS
SM
MD
LG