Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետն՝ Աֆղանստանում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը նախապես չհայտարարված այց է կատարել Աֆղանստան՝ Թալիբանի հետ խաղաղության բանակցություններին զարկ տալու նպատակով։ Մինչեւ նախագահ Համիդ Քարզայի հետ մայրաքաղաք Քաբուլում անցկացվելիք հանդիպումը նա այցելել է Աֆղանստանի հարավային հատվածում տեղակայված բրիտանական ռազմական հենակետ։

Այցից մի քանի օր առաջ էր Թալիբանն իրականացրել հարձակում Քաբուլում՝ կարծես վերացնելով խաղաղություն հաստատելու հույսերը։ ԱՄՆ-ի ու Թալիբանի ներկայացուցիչների միջեւ այս ամսվա սկզբին նախատեսված բանակցությունները, որոնք պիտի անցկացվեին Քաթարում, կասեցվեցին, երբ Աֆղանստանի կառավարությունը բողոքեց, որ Թալիբանը ցանկանում է ներկայանալ որպես Աֆղանսատնի աքսորյալ կառավարություն։ Քարզայը դադարեցրեց նաեւ հունիսի կեսին ԱՄՆ-ի հետ անցկացվող անվտագության հարցերով բանակցությունները ու սպառնաց վերջնականապես դադարեցնել խաղաղության բանակցությունները։

Քաբուլ կատարած այցից հետո Քամերոնը մեկնելու է Իսլամաբադ, որտեղ բանակցությունն է անցկացնելու Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ։
Այլ հաղորդագրությունների համաձայն, Մեծ Բրիտանիայի գեներալ Նիք Քարթերն ասել է, թե Աֆղանստանն արեւմտյան երկրների ռազմական աջակցության կարիքը զգալու է եկող տարի ամերիկյան ուժերի դուրս բերումից հետո դեռ երկար ժամանակ։

XS
SM
MD
LG