Չինաստանի փոխվարչապետ Լիու Յանդոնգն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Փաք Քուանհեյի հետ, երբ երկու երկրները փորձում են խորացնել իրենց ժողովուրդների միջեւ շփումները։ Լիուն ասել է, թե ինքը շատ ուրախ է չին-կորեական շփումների համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշման համար։
Չինաստանը, նրա խոսքերով, ցանկանում է խորացնել նման շփումները, մասնավորապես երիտասարդների շրջանում անցկացվող միջոցառումները, ՝՝որպեսզի դրվեն երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր՛՛։
Փաքն ասել է, թե հինգշաբթի օրը սկսված իր այցն օգնել է զարկ տալու Չինաստանի ղեկավարների հետ փոխվստահությանն ու բարեկամությանը եւ հույս հայտնել, որ երկու երկրների ղեկավարները բոլոր բնագավառներում կխորացնեն երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը։
Հանդիպումից հետո Փաքը ելույթով է հանդես եկել Չինաստանի Ցիգուայի հայտնի համալսարանում։
Չինաստանի նախագահ Քսի Ջինգպինգի հետ հանդիպման ընթացքում կողմերի միջեւ կնքվել են մի շարք համաձայնագրեր։