Մատչելի հղումներ

Նախապատրաստվում են բանակցություններ Թալիբանի հետ


Դոհայում Թալիբանի քաղաքական գրասենյակը
Դոհայում Թալիբանի քաղաքական գրասենյակը

Քաթարի մայրաքաղաք Դոհայում եկող մի քանի օրերի ընթացքում բանակցություններ են սկսվելու Թալիբանի հետ։

Բանակցությունները նախատեսված էր սկսել անցած հինգշաբթի օրը, որոնց պիտի մասնակցեին Թալիբանի ու ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց պատվիրակությունները։ Սակայն Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, զայրացած այս քաղաքում Թալիբանի քաղաքական գրասենյակ բացելու փաստով, դեմ էր հանդես եկել բանակցություններին ու հայտարարել, թե իր կառավարությունը չի ճանաչելու այդ հանդիպումը։


Սակայն ավելի ուշ Թալիբանը ՝՝Աֆղանստանի Մահմեդական Էմիրությունների գրասենյակ՛՛ վերտառությամբ ցուցատախտակը փոխարինել է ՝՝Աֆղանստանի թալիբների քաղաքական գրասենյակ՛՛ վերտառությամբ ցուցատախտակով, ինչը ԱՄՆ-ի արտգործնախարարությունը համարում է դրական քայլ։ Նախարարության խոսնակն ասել է, թե իր երկիրը մեծ նշանակություն է տալիս առաջ շարժվելու հանգամանքին, քանի որ ՝՝այն քաղաքական լուծումների ու քաղաքական հաշտեցման տանող լավագույն ուղին է՛՛։
Նա նաեւ ասել է, թե Միացյալ Նահանգները Թալիբանի հետ ունի քննարկման մի շարք հարցեր։ Կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե արդյոք Թալիբանը հրապարակայնորեն դատապարտելու է ահաբեկչությունն ու բռնությունները, թե՝ ոչ։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարում է, որ այսօր Դահայում գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին չունի Թալիբանի ներակայացուցիչներին հանդիպելու ծրագրեր։



XS
SM
MD
LG