Մատչելի հղումներ

Հրդեհներ Լոս Անջելեսի ու Սանտա Կլարիտայի բլուրներում


Լոս Անջելեսի ազգային անտառներում ու հարեւան Սանտա Կլարիտա քաղաքին հարող լեռներում սկսված հրդեհները տարածվել են 6 քառակուսի կիլոմետր։ Որոշ թաղամասերից տարհանվել են տեղի բնակիչները, քանի որ քամիները հրդեհները սկսել են մեծ արագությամբ տարածել դեպի Քաստաիկ լճի կողմը։
Էլեկտրակայաններից մեկի մոտ հրդեհի առաջխաղացումը կանխելու գործին են լծվել հարյուրավոր հրշեջներ։ Օդերեւութաբանության հաստատություններից ստացված տեղեկությունների համաձայն, քամիները շարունակվելու են, ինչի հետեւանքով հրդեհները կարող են տարածվել դեպի Սանտա Բարբարա։

Հրդեհների տարածմանը նպաստում է նաեւ օդի շատ բարձր ջերմությունը։ Սանտա Կլարիտայում այն հասել է 38 ասիտճանի, երբ քամիները փչում են ժամում 7Օ կմ արագությամբ։

Անտառներում քայլարշավի մեկնած 7 անձանց ուղղաթռի միջոցով որոնման աշխատանքներն ավարտվել են հաջողությամբ։

XS
SM
MD
LG