Մատչելի հղումներ

Օքլահոմայում տորնեդոները մարում են


ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում վերսկսված տորնեդոները սկսել են հանդարտվել, որոնք սակայն արդեն խլել են մարդկային առնվազն 5 կյանք։ Պտտահողմերն անցել են նահանգային մայրաքաղաք Օքլահոմայի վրայով, որը հեռու չի գտնվում տասն օր առաջ նման փոթորիկներին 24 զոհ տված Մուր քաղաքից։

Տորնեդոները մայրուղիների վրա ջարդ ու փշուր են արել բազմաթիվ ավտոմեքենաներ ու բեռնատարներ։ Ոստիկանության հայտնած տեղեկությունների համաձայն, չհասցնելով խույս տալ քաղաքից, ավտոմեքենաներով հայտնվել են տորնեդոների պտույտների ներքո։

Հինգ զոհերի մեջ են մի կին ու նրա մանկահասակ աղջիկը, ում մարմինները հայտնաբերել են շուռ եկած ավտոմեքենայի մեջ։
Տորնեդոներն այս անգամ չեն հասել Մուր քաղաքին, սակայն ուժեղ քամիները հասցրել են նոր ավերածություններ։

Պտտահողմերն այնուհետեւ ուղղություն են վերցրել դեպի արեւելք՝ անցնելով հարեւան Միսսիուրի նահանգի Սեինթ Լուիս քաղաքի վրայով։ Այստեղ զոհեր կարծես թե չկան, սակայն փոթորկի հասցրած վնասների մասին վերջնական տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ։

ԱՄՆ-ին ամեն տարի հարվածում է մոտավորապես 12ՕՕ տորնեդո, որոնց մեծ մասը, փոքր ուժգնության։ 195Օ թվականից ԱՄՆ-ին հարվածած 6Օ ամենաուժգին տորնեդոների մեծ մասն անցել են Օքլահոմա եւ Ալաբամա նահանգներով։

XS
SM
MD
LG