Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում են բախումները


Երկրորդ օրը շարունակ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում են ոստիկանության եւ հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցների միջեւ բախումները։ Վերջիններս բողոքում են քաղաքի զբոսայգիներից մեկը առեւտրային կենտրոնի վերածելու քաղաքային իշխանությունների որոշման դեմ։

Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ուրբաթ օրն անցկացված խաղաղ ցույցի դեմ ոստիկանությունը կիրառել էր բռնություններ, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ էին վիրավորվել, իսկ բախումները՝ տարածվել դեպի քաղաքի այլ հատվածներ։

Որպես այս ցույցի մասնակիցներին համերաշխության օրինակ, բողոքի ցույցեր էին սկսվել Անկարայում ու երկրի մի շարք այլ քաղաքներում՝ բախվելով ոստիկանության հետ ու Էրդողանի կառավարության դեմ բողոքի խոսքեր վանկարկելով։

Վերլուծաբանների խոսքերով, անհանգստության այս ալիքն արտահայտում է աստիճանաբար ինքնակալական դրսեւորումներ որդեգրող իսլամիստական կառավարության քաղաքականության նկատմամբ աճող դժգոհությունը։

Մարդու իրավունքների պաշտպան խմբերն անհանգստություն են արտահայտում բողոքավոր ժողովրդի դեմ իշխանությունների կողմից ուժի ցուցադրման համար։ ՝՝Amnesty International՛՛-ն ուրբաթ օրը հորդորել է, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցնեն ուժի կիրառումն ընդդեմ ցուցարարների։

XS
SM
MD
LG