Մատչելի հղումներ

Իսրայելի նախագահը հավատում է պաղեստինցիների հետ խաղաղությանը


Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ասել է, թե հնարավոր է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները հաղթահարեն միմյանց միջեւ առկա տարաձայնությունները ու հասնեն խաղաղության։
Հորդանանում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Պերեսն ասել է, թե համերաշխության հասնելու հնարավորությունը կորցնելու դեպքում երկու կողմերը կհայտնվեն հիասթափության մեջ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, որը մասնակցելու է Հորդանանում անցկացվող միջազգային հանդիպմանը, վերջերս ասել է, թե հարկավոր է, որ խաղաղության բանակցությունները վերսկսելու համար իսրայելցիներն ու պաղեստինցիներն ընդունեն ՝՝վճռական որոշումներ՛՛։ Իսրայելի ու պաղեստինցիների ղեկավարներին նա առանձին-առանձին կոչ է արել մի կողմ դնել նախապայմանները եւ վերսկսել խաղաղության բանակցությունները։

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ բանակցությունները պատային իրավիճակում են արդեն 4 տարի։

XS
SM
MD
LG