Մատչելի հղումներ

Բոստոնի մարաթոնի հաղթողը հետ է վերադարձնելու շահած մեդալը


Բոստոնի տղամարդկանց մարաթոնի հաղթող, եթովպացի Լելիսա Դեսիսան մտադիր է վերադառնալ Բոստոն ու հաղթողի իր մեդալը հանձնել քաղաքապետարանին՝ ի հարգանք մարաթոնի օրն իրականացված ռմբային հարձակման զոհերի հիշատակին։ Այս մասին Դեսիսան հայտնել է Ադիս Աբեբայում ամերիկյան դեսպանատաը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ։

2Օ-ն անց երիտասարդն ասել է, թե ՝՝սպորտը երբեք չպիտի մարտադաշտ դառնա՛՛։ Նրա խոսքերով, մեդալի հետհանձնումը պիտի խորհրդանշի բռնության որեւէ գործողության նկատմամբ ազատության նկատմամբ նվիրվածության գերակայությունը։

Քերրիի այցելության ժամանակ դեսպանատանը հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բոստոնի զոհերի հիշատակը, իսկ հարձակման պատճառով վազքը կիսատ թողած մարզիկները շաբաթ օրը մեկ անգամ եւս հավաքվեցին Բոստոնում եւ խորհրդանշական կերպով շարունակեցին ապրիլ ամսին կիսատ մնացած վազքը։

XS
SM
MD
LG