Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հետաքննիչները որոնում են ռիցին նյութով նամակներ ուղարկած մարդուն


ԱՄՆ-ի Սպոքեյն քաղաքում անվտանգության ուժերը հետախուզում էին մի բնակարան՝ կասկածելով, որ վերջերս մահաբեր ռիցին պարունակող երկու նամակներն ուղարկվել են այդ բնակարանից։

Մի քանի մանրամասնություններ են բացահայտվել գործի կապակցությամբ, սակայն ձերբակալություններ դեռեւս չեն իրականացվել։ Դաշնային հետաքննիչներն այժմ որոնում են այն անձնավորությանը, ում կասկածում են նամակներն ուղարկելու մեջ։

Նամակներն ուղարկվել են քաղաքի կենտրոնական փոստատան եւ հարակից դաշնային մի հաստատության հասցներով։ Իշխանությունները դեռեւս չեն հրապարակում նամակներն ուղարկելու դրդապատճառները։

Ռիցինը չափազանց թունավոր նյութ է, որի մոտավորապես քորոցի գլխիկի չափով նյութը (5ՕՕ միլիգրամ), խմելու կամ շնչելու դեպքում, մահացու է մարդու համար։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները շաբաթ օրը մանրազննին հետախուզություն են անցկացրել երեք հարկանի շենքի բնակարանում, սակայն չի հաղորդվում այն մասին, թե արդյոք այդ կապակցությամբ որեւէ մեկը ենթարկվել է հարցաքննության, թե՝ ոչ։


XS
SM
MD
LG