Մատչելի հղումներ

Ֆրանսիան օրինականացրեց միասեռ ամուսնությունները


IDAHO is held annually on May 17 to commemorate the World Health Organization's deci

Ֆրանսիան դարձավ աշխարհի 1 4-րդ երկիրը, որտեղ միասեռ ամուսնություններն այսուհետ համարվում են օրինական։ Օրենքն ուժի մեջ մտավ, երբ նախագծի տար իր ստորագրությունը դրեց նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նախորդ օրը Սահմանադրական խորհուրդը մերժել էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի աջ թեւային կուսակցության կողմից ներկայացված բողոքը։

Օլանդն ասել է, թե ինքն ապահովելու է, որ օրենքը կիրառվի ամբողջ երկրի տարածքում եւ շեշտել, թե թույլ չի տալու որեւէ արգելք այս հարցում։

Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիսթին Թաուբիրան անցյալ ամիս ասել էր, որ օրենքի նախագիծը որեւէ մեկից որեւէ իրավունք չի խլում, այլ պարզապես իրավունքներ է տալիս ուրիշներին։ Նրա խոսքերով, միասեռ առաջին ամուսնությունը տեղի կունենա հունիսի սկզբին։

XS
SM
MD
LG