Մատչելի հղումներ

Իրաքում պանվել է հակաահաբեկչության հարցերով մի սպա


Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձանների մեկում զինված մի խումբ մարդիկ մուտք են գործել հակաահաբեկչության հարցերով մի սպայի տուն եւ սպանել նրան ու ընտանիքի անդամներին։

Շաբաթ օրը տեղի ունեցած այս հարձակումն իրականացնողները սպանել են ալ Ռաշադի մարզի ոստիկանության կապիտանին, նրա կնոջն ու երկու երեխաներին։
Հարձակման ժամանակ սպանվել է նաեւ անվտանգության մի աշխատակից։

Իրաքի այլ շրջաններից ստացված հաղորդագրությունների համաձայն, մի խումբ զինյալներ Բասրա քաղաքում գտնվող իր տան մոտ սպանել են սուննի մի հոգեւորականի։
Նախորդ օրը ռմբային մի քանի հարձակումներ են տեղի ունեցել, որոնց զոհ է գնացել 7Օ սուննի մահմեդական՝ առաջ բերելով միջցեղային բախումները վերսկսելու վտանգ։


XS
SM
MD
LG