Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակը ցանկանում է զարկ տալ տնտեսության աճին


Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարներն ավարտել են երկօրյա հանդիպումները՝ համաձայնեվելով, որ ֆինանսական կրճատումների քաղաքականությունը պիտի հավասարակշռվի տնտեսական աճ ապահովող քաղաքականությամբ։

ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպումներն անց էին կացվում Լոնդոնի մոտակայքում։
Նախարարները համաձայնվեցին նաեւ սնանկացող բանկերին օգնելու համար միջոցներ ձեռնարկելու կարեւորության հարցում։ Նրանք կարեւորեցին հարկային խախտումներ կատարող ընկերությունների ու անհատ անձանց դեմ միասնական պայքար մշակելու հարցը։

Հիշեցնենք, որ 2ՕՕ8 թվականին աշխարհի մի շարք հատվածներում սկսված ֆինանսական ճգնաժամի պատճառը բանկային սխալ կառավարումն էր, ինչի հետեւանքով համաշխարհային տնտեսությունը հայտնվեց Երկրորդ աշխարհամարտի տարիներից հետո ամենախորը ճգնաժամի մեջ։

Բոլոր կողմերը հանդիպումներում հայտարարեցին, որ այսօր, երբ ֆինանսական շուկաները կարծես հանդարտվում են, ամենաառաջնային խնդիրը տնտեսական աճի ապահովումն է։

XS
SM
MD
LG