Մատչելի հղումներ

Հրշեջներ` Սպիտակ տան ահազանգից հետո


Շաբաթ օրն առավոտյան տարհանվել է ԱՄՆ-ի Սպիտակ տան Արեւմտյան Թեւ կոչվող կառույցի աշխատակազմը, այդ թվում` մամուլի հետ կապերի բաժինը, երբ ստացվել է շենքում ծխի առկայության ահազանգ: Անվտանգության ծառայությունները հետաքննում են ծխի առաջացման պատճառները` ենթադրելով, որ ծուխը գալիս է մեխանիկական սարքերի մի պահարանից:

Ահազանգից անմիջապես հետո տեղ են հասել հրշեջ հինգ ավտոմեքենաներ, այդ թվում` բարձրադիր աստիճաններով մի ավտոմեքենա: Սակայն կարճ ժամանակ անց հրշեջները հեռացել են, որից հետո բացվել են շրջակա փակված փողոցները:
XS
SM
MD
LG