Մատչելի հղումներ

Ածխածնի երկօքսիդի ծավալների աննախադեպ աճ երկրագնդի մթնոլորտում


Երկրագնդի մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ծավալները հինգշաբթի օրը հասել են աննախադեպ մակարդակի։ Նման բարձր մակարդակ է մթնոլորտում վերջին անգամ եղել մեզնից 3 միլիոն 6ՕՕ հազար տարի առաջ, երբ Արկտիկան ավելի խոնավ էր եւ ավելի տաք, ու երբ այնտեղ չի եղել սառցե գոտի։

ԱՄՆ-ի Օվկիանոսների ու մթնոլորտի ազգային վարչության գիտնականներն ածխածնի երկօքսիդի ծավալները հաշվում են արդեն կես դար։ 1958 թվականին առաջին հաշվարկների ժամանակ ածխածնի երկօքսիդի ծավալները կազմել են 315 մասնիկ՝ մեկ միլիոնից։ Ապրիլ ամսվա սկզբից գրանցվել է 399 մասնիկ։ Գիտնականների մի մասն ասում է, թե ածխածնի երկօքսիդը կլիմայի փոփխության վրա կարող է մեծապես ազդել, եթե դրա ծավալները մթնոլորտում հասնեն 45Օ մասնիկի։ Սակայն մեծաթիվ գիտնականներ էլ համոզված են, որ այդ ծավալները չպիտի անցնեն 35Օ-ի սահմանները։
Ածխածնի երկօքսիդն արտադրվում է հանածո վառելիքի այրումից։ Աշխարհի երկրների ղեկավարներն արդեն երկար տարիներ չեն կարողանում գալ ածխածնի երկօքսիդի արտանետումները կրճատելու հարցում համաձայնության։ Մեծաթիվ գիտնականներ համոզված են, որ արտանետումների ծավալները չկրճատելու դեպքում մարդկությունը մի օր վերջնականապես կկորցնի երկրագնդի ջերմացման դեմն առնելու բոլոր հնարավորությունները։

XS
SM
MD
LG