Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան


Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին Ռուսաստան է ժամանել Սիրիայի պատերազմը եւ այլ հարցեր քննարկելու համար։
Նա հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ապա՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը։ Քերին եւ Լավրովը անցյալում հանդիպել են, սակայն Քերիի այցը Մոսկվա առաջինն է արտգործնախարարի պաշտոնը փետրվարին ստանձնելուց ի վեր։ Եկող ամիս Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում տեղի կունենա նաեւ նախագահներ Օբամայի եւ Պուտինի միջեւ։
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը տարակարծիք են Սիրիայի նկատմամբ քաղաքականության հարցում։ Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում վետոյի իրենց իրավունքը բազմիցս օգտագործել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ առավել խիստ պատժամիջոցների կիրառումը խոչընդոտելու համար։
XS
SM
MD
LG