Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հայտնաբերել են մեկ տասնամյակ առաջ կորած երեք կանանց


ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երեք եղբայրների, ովքեր մեկ տասնամյակ առաջ առեւանգել էին երեք կանանց ու նրանց որպես գերի պահել քաղաքի բնակելի մի թաղամասում։ Ոստիկանությունը հրապարակել է երեք եղբայրների անունները։ Նրանք 54, 52 եւ 5Օ տարեկան Կաստրոներն են։

Ոստիկանությունը տեղեկացրել է նաեւ, թե երեք կանայք՝ Ամանդա Բերրին, Գինա ԴեՋիզուսը եւ Միշել Նայթն առողջական լավ վիճակում են, որոնց սակայն հետազոտության համար արագ տեղափոխել են հիվանդանոց։ Նույն այս տան մեջ հայտնաբերել են նաեւ 6 տարեկան մի աղջկա, որը հավանաբար Բերրիի դուստրն է՝ ծնված գերության մեջ։
Հարեւաններն ասում են, թե իրենք են զանգահարել ոստիկանություն, երբ երկուշաբթի օրն օգնության ճիչեր են լսվել այս տան նեսից։

Բերրին 2ՕՕ3 թվականին առեւանգման ժամանակ եղել է 16 տարեկան։ Նրան առեւանգել էին աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին։ ԴիՋեզուսը 14 տարեկան էր, երբ դրանից մեկ տարի անց անհետացավ դպրոցից տուն գալու ճանապարհին։ Նայթին առեւանգել էին ավելի վաղ՝ 2ՕՕ2 թվականին, երբ նա 2Օ տարեկան էր։
Տունը, որտեղ գերության մեջ են պահել երեք կանանց, շատ մոտ է այն տեղանքին, որտեղից անհետացել էին ԴիՋեզուսն ու Բերրին։
XS
SM
MD
LG