Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում այս տարվա առաջին հրդեհը՝ վերահսկողության տակ


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում սկսված անտառային հրդեհների պատճառով կարող էին այրվել հազարավոր առանձնատներ, սակայն գործադրված մեծ ջանքերի ու ավելի զով եղանակի արդյունքում հաջողվել է մարել հրդեհի 6Օ տոկոսը։

Հրշեջ ծառայությունները հույս ունեն, որ հրդեհը լիովին կմարվի մինչեւ երկուշաբթի։ Մեծաթիվ բնակիչներ, ովքեր հուսահատ թողել էին իրենց տները, արդեն ստացել են հետ վերադառնալու իրավունք։ Հրդեհից մինչ այժմ այրվել է մի քանի տասնյակ տուն։ Զոհեր ու վիրավորներ առայժմ չեն գրանցվել։ Սակայ օդերեւութաբանները տեղեկացնում են, որ այս տարի Կալիֆորնիայում սպասվող շատ շոգ եղանակը ու երաշտը վատթարացնելու են այս նահանգում հրդեհների սեզոնը՝ կանխատեսելով ավելի լայնածավալ ու ավելի բազմաթիվ հրդեհներ։

XS
SM
MD
LG