Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մի ծայրից մյուսը՝ արեգակնային օդանավով


Արեգակնային օդանավ
please wait

No media source currently available

0:00 0:00:35 0:00

Արեգակնային օդանավ

Շվեյցարացի երկու օդաչուներ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից սկսեցին արեգակնային էներգիայով աշխատող օդանավով երկրի մի ծայրից մյուսը պատմության մեջ առաջին թռիչքը։

Solar Impulse անվանումը կրող օդանավի թեւերի բացվածքն ունի Բոինգ 747 մակնիշի օդանավի թեւերի բացվածքի երկարությունը, սակայն ունի միայն մեկ մարդատար փոքր ավտոմեքենայի քաշ։

Օդանավի մարտկոցները կուտակում են արեգակնային էներգիան, այնպես, որ օդանավը կարող է թռչել ամբողջ օրն ու ամբողջ գիշեր։

Solar Impulse-ի արագությունը կազմում է ժամում միայն 6Օ կմ։ Օդանավը միաժամանակ կարող է կառավարել միայն մեկ օդաչու, ինչի պատճառով այն ստիպված է կատարել հաճախակի վայրէջքներ։
Օդաչուներ Բերնար Պիկարդը եւ Անդրե Բորշբերգը ծրագրում են երկար վայրէջքներ Ֆինիքս, Դալաս, Սանթ Լուիս եւ Վաշինգտոն քաղաքներում, մինչեւ եկող ամիս Նյու Յորք հասնելը։

Նրանց խոսքերով, դեռեւս վաղ է նման օդանավերը վաճառքի հանելու համար, սակայն այս օդանավը, ասում են նրանք, կօգնի ավիաընկերություններին էներգիա ավելի շատ խնայող ծրագրերի մասին մտածելու համար։

XS
SM
MD
LG